


Արմինֆո. Թուրք-հայկական սահմանի բացման կոնկրետ ժամկետները հայտնի չեն, Անկարայի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության գործընթացին զուգահեռ: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրի:
"Այդ թեմայի վերաբերյալ որևէ կոնկրետ ժամկետ (թուրք-հայկական սահմանի բացում-խմբ.) չկա։ Ինչպես հայտարարել է պարոն նախագահը (Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը-խմբ.), Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը կընթանա Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության գործընթացին զուգահեռ։ Մենք դրական քայլեր ենք տեսնում այդ ուղղությամբ, երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից կշահի ողջ տարածաշրջանը", - ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Սպիտակ տանը ստորագրել են համատեղ հռչակագիր, որը վերաբերում է Երևանի և Բաքվի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը:



