


Արմինֆո. Ադրբեջանը, Հայաստանից ստանալով ձեռք բերված պայմանավորվածություններից հետ չկանգնելու անվերապահ խոստում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համաձայնություն և Հայաստանի տարածքով անարգել միջանցք, չի ստորագրել խաղաղության պայմանագիրը: Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կարծիքով, սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը դեռ ակնկալիքներ և պահանջներ ունի Հայաստանից, մասնավորապես, ՀՀ սահմանադրության փոփոխության, այսպես կոչված, 350 հազար ադրբեջանցիների վերադարձի, տարածքների հետ կապված հարցերի վերաբերյալ և այլն:
Ձայնագրված տեսաուղերձում Օսկանյանը հակասահմանադրական և, ընդհանրապես, չլսված՝ համարել այն, որ Հայաստանն իր երկրի ռազմավարական մասը հանձնում է այլ երկրի կառավարմանը: "Ադրբեջանն անարգել կօգտագործի այն։ Իսկ մենք ՝ հայերս, նման հնարավորություն ունե՞նք Ադրբեջանի տարածքով անարգել տեղաշարժվելու համար։ Եթե ադրբեջանցիները մեզ չեն վստահում՝ մեր բաց ճանապարհները օգտագործելոը համար, ապա ինչու՞ պետք է վստահենք նրանց և օգտագործենք իրենց բաց ճանապարհները, եթե նույնպիսի երաշխավորված միջանցքը չենք ստանում իրենց տարածքով։ Սա, պարզապես, անհավատալի է» ,- ասել է նա:
Օսկանյանը կատարվածը որակել է դիվանագիտական խայտառակություն, նշելով, որ պետք է հատուկ տաղանդ ունենալ՝ գործը նման ձախողման հասցնելու համար:



