


Արմինֆո. 2025թ. օգոստոսի 5-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպում է ունեցել Աստանայի ակիմ /քաղաքապետ/ Ժենիս Կասիմբեկի հետ:
Ղազախստանում Հայաստանի դեսպանության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Աստանայի միջև առևտրատնտեսական և հումանիտար-մշակութային ոլորտներում՝ քույր քաղաքներ դառնալու մասին 2024 թվականին ընդունված համաձայնագրի շրջանակներում համագործակցության առաջմղմանն առնչվող հարցեր:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդների ականավոր ներկայացուցիչների հիշատակի հավերժացման առնչությամբ բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։
Դիտարկվել են նաև Աստանայում Հայաստանի դեսպանության գործունեության պայմանների արդիականացմանը միտված հարցեր՝ հայ-ղազախստանյան միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարների հաշվառմամբ:



