


Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեն վերադարձրել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, ուն ապօրինի առգրավվել էր պատգամավորի տանը խուզարկությունների ընթացքում՝ այս տարվա հուլիսի սկզբին ։ Այն ժամանակ ձերբակալվել էր նրա որդին՝ Տարոն Մանուկյանը։
" ՀՀ քննչական մարմինների հակասահմանադրական, խայտառակ գործողությունների հետևանքով, երբ բռնի ուժով բնակարանիցս գողացան անձնական օգտագործման բջջային հեռախոսս, 21 օր հետո միայն հնարավորություն եմ ստանում օգտվել իմ սոցէջերից: Երեկ երեկոյան, առանց մի բացատրության, ներողության ու պարզաբանման, ՀՀ քննչական կոմիտեի քննիչն անխոս վերադարձրեց հեռախոսս։
Առաջիկայում առիթ կունենամ փաստարկված, միջազգային կառույցների ուսումնասիրման հիման վրա ներկայացնել, թե այս օրերին ինչ անօրինական գործողություններ են ուժայինները կատարել հեռախոսիս մեջ առկա տվյալների հետ։
Մինչ այդ հիշեցնեմ, որ գլխավոր դատախազը լիովին անհաղորդ, քար լռությամբ անտեսում է այս դեպքի առիթով իրեն ուղարկված հանցագործության մասին հաղորդումների երկու դիմումներս", - գրել է Մանուկյանը։



