


Արմինֆո. Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում; 1 իրավաբանական անձում մասնակցություն; 14 միլիոն 203 հազար դրամ, որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:



