
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ամեն կերպ ցույց տալ, որ հայ ժողովրդին չեն հուզում այն խնդիրները, որոնք վարչապետի յոթնամյա պաշտոնավարման արդյունք են, և, հատկապես, որ նրան չի հետաքրքրում հայկական ինքնության ճակատագիրը: "Պատիվ ունեմ" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այդպես է արձագանքել ՀՀ վարչապետի այն հայտարարություններին, թե, իբր, "Հայաստանի բնակչության կյանքը 50 տոկոսով բարելավվել է", որ նա արել է Սեւանա լճի ափին հայերի կողմից Վարդավառի տոնը նշելու առնչությամբ։
Միևնույն ժամանակ, նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դա տեղի է ունենում վարչապետի նկատմամբ աճող համընդհանուր ատելության ֆոնին: "Փաշինյանը հասկանում է, որ հայ ժողովրդի մեծ մասն իրականում մտահոգված է և մեր ինքնության պահպանման խնդրով, և մեր պետության ճակատագրով։ Եվ նա գիտակցում է, որ բոլոր նրանք, ովքեր իրականում մտածում են այդ մասին, չեն ցանկանում իրեն տեսնել իշխանության ղեկին", - վստահ է Մկրտչյանը։
Նրա ասելով՝ այդ առնչությամբ վարչապետին ձեռնտու է ցույց տալ մի իրողություն, որում հայ ժողովուրդն, իբր, խնդիր չունի և լավ է ապրում: Մկրտչյանը գտնում է, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ նույն օրը «Ֆեյսբուք»-ում արած գրառումը, թե՝ սեպտեմբերից Հայաստանի դպրոցներում կլինեն պատմության նոր դասագրքեր, տեղավորվում է այս տրամաբանության մեջ:
Պատգամավորը վստահ է, որ սա հայկական ինքնության և պատմական ժառանգության ոտնահարման հերթական փորձ է, եւ պատահական չէ, որ այն ձեռնարկվել է Հայաստանում Վարդավառի տոնակատարության օրը: "Նրանք ատում են ինչպես Հայաստանը, այնպես էլ հայ ժողովրդին և, պարզապես, չգիտեն, թե էլ ինչպես ցույց տան այդ ատելությունը", - հավելել է Մկրտչյանը:
Անդրադառնալով Վաղարշապատի կենտրոնում Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի դեմ հանրահավաք կազմակերպելու Փաշինյանի մտադրությանը՝ ընդդիմադիրը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի վարչապետը հետ չի կանգնի Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակվելու իր ձգտումից: Ավելին, նա վստահ է, որ սա թուրք-ադրբեջանական տանդեմի հերթական ծրագիրն է, որն իրականացնում է Փաշինյանը ։ "Վարչապետը գիտի, որ երկրի ներսում որևէ աջակցություն չունի, և ներքաղաքական անհանդուրժողականությունն իր նկատմամբ օրեցօր ավելի է մեծանում։ Հենց այդ պատճառով էլ Փաշինյանը հետ չի կանգնի այդ ծրագրի իրականացումից։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրավումը նրան անհրաժեշտ է ազգային հենասյուները կորցնելու համար։ Պետությունն այսօր արդեն կործանման եզրին է, և դրա վերականգնման հնարավորությունը բացառելու համար Փաշինյանը շարունակում է նվաստացնել մարդկանց և քանդել մեր ինքնության բոլոր հենասյուները", - եզրափակել է Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ այսօր Հայաստանում մարդիկ մոտ 50 տոկոսով ավելի լավ են ապրում: Ի հաստատումն իր խոսքերի ՝ նա ուշադրություն էր հրավիրել լեփ-լեցուն ռեստորանների, Վարդավառի օրը Սևանա լճի ափին հանգստի և շենգենյան վիզա ստանալու հերթերի վրա, որոնք ձգվում են 6-7 ամիս: Սակայն նկատենք, որ Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2023 թվականի արդյունքներով աղքատ է համարվում բնակչության 24,8 տոկոսը, որոնց մեծ մասն իրեն չի կարող թույլ տալ, անգամ, հաց գնել։
Հավելենք, որ Հայաստանի վարչապետն իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում, որը մեկնարկել է այս տարվա մայիսի վերջին, հայտարարել է Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին գահից հեռացնելու գործընթացը ղեկավարելու պատրաստակամության մասին: Հուլիսի 7-ին հայկական ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, որ առաջիկայում ուժայինները ևս մեկ հարձակում են ձեռնարկելու Հայ Առաքելական Եկեղեցու վրա: Սակայն կոնկրետ ամսաթիվը հայտնի չէ։