


Արմինֆո. Վրաստանում մեկնարկել են Agile Spirit 2025 բազմազգ զորավարժությունները, որոնց Հայաստանը մասնակցում է որպես դիտորդ։
Ինչպես հաղորդում է «Էխո Կավկազա»-ն, դրանց բացումը տեղի է ունեցել հուլիսի 25-ին Կրծանիսիում ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնագնահատման կենտրոնում: Agile Spirit 2025 զորավարժություններն անցկացվում են տարածաշրջանի երկու երկրներում՝ Վրաստանում և Թուրքիայում, ինչը, ըստ վրացական կողմի հայտարարության, նպաստում է տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը:
Զորավարժությունների բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ, Վրաստանում հավատարմագրված ռազմական կցորդներ, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ դեսպանատան և Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչներ: Պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին միջոցառմանը ներկա չի եղել:
Զորավարժություններին մասնակցում են զինվորականներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Հունաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Սլովակիայից, Լիտվայից և Ուկրաինայից: Որպես դիտորդ հայտարարվել են Հայաստանի և Ճապոնիայի ներկայացուցիչները:



