


Արմինֆո. Երևանում հերթական անձրևը կրկին ի ցույց դրեց Երևանի քաղաքապետարանի կոմունալ ծառայությունների աշխատանքի սնանկությունը:
Հուլիսի 25-ի երեկոյան Երեւանում մեկ ժամից ոչ ավելի տեղատարափ անձրեւի հետեւանքով մայրաքաղաքի փողոցները կրկին վերածվել էին վենետիկյան ջրանցքների: Քաղաքի ոչ ճիշտ կառավարման, բարձրահարկ շենքերով քաղաքի համատարած կառուցապատման, կանաչ գոտիների կրճատման, կեղտաջրերի հեռացման ողջ համակարգի խաթարման պատճառով Երևանի փողոցները կրկին անանցանելի էին դարձել ինչպես քաղաքացիների, այնպես էլ տրանսպորտային միջոցների համար:
Սոցիալական ցանցերի հայկական հատվածում բազմաթիվ են տեսանյութեր ցույց են տալիս քաղաքապետարանի սնանկությունը, որի ղեկավար Տիգրան Ավինյանն աջ ու ձախ պարծենում է քաղաքային կանաչապատման ծրագրով, որը չկա, իսկ իրականում շարունակում է քաղաքը կառուցապատել բարձրահարկ շենքերով, հատում է առողջ ծառերը։ Ավինյանի նման ոչ կոմպետենտ կառավարումն արդեն հանգեցրել է այն բանին, որ մայրաքաղաքում հազվադեպ չեն փոշու փոթորիկները, որին քաղաքացիները ականատես են եղել նաև երեկ:
Իրավիճակի վերաբերյալ ՆԳՆ փրկարար ծառայությունը հաղորդել է, որ հուլիսի 25-ին, ժամը 20:30-ից սկսած ճգնաժամային կառավարման ազգային և մարզային կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու և անձրևի հետևանքով Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում և Երևանում ծառեր են ընկել, վնասվել տանիքներ, այրվել են էլեկտրական լարեր, հեղեղվել են նկուղները, իսկ ավտոմեքենաներն արգելափակվել են ջրի մեջ:
Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 33 արտակարգ դեպք. 26-ը՝ Երևանում, 1-ը՝ Շիրակի մարզում, 3-ը՝ Կոտայքի մարզում, 2-ը՝ Գեղարքունիքի մարզում, և 1-ը՝ Արարատի մարզում:



