


Արմինֆո. Սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: «Արմենպրես»-ին այդ մասին հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:
Նա նշել է, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
«Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն», - հաղորդել է Ավդալյանը:
Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ սահմանապահ զորքերի երկու զինծառայողների միջև ծեծկռտուքի հետևանքով 18-ամյա զինվոր է մահացել: Սկզբում հաղորդվում էր, որ ծեծկռտուքի ժամանակ օգտագործվել է դանակ և ինքնաձիգ, ավելի ուշ սկսեցին գրել, որ ժամկետային զինծառայողը ինքնասպանություն է գործել:



