
Արմինֆո. Վերահսկողություն ձեռք բերելով Հայաստանի Սյունիքի մարզով անցնող տրանսպորտային երթուղու նկատմամբ՝ ԱՄՆ-ը, հասանելիություն կստանա Սյունիքի տարածքի հսկայական կրիտիկական օգտակար հանածոներին ՝ մոլիբդենի համաշխարհային պաշարների 7%-ին, ուրանի համաշխարհային պաշարների 2%-ին։ Այդ մասին հայտարարել է ռուս քաղաքագետ, պատմաբան, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով փորձագետ Սեմյոն Բաղդասարովն, անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե ԱՄՆ-ը վերահսկողություն է ստանալու Սյունիքով լոգիստիկ երթուղու նկատմամբ։
Փորձագետը նաև կարծում է, որ ԱՄՆ-ը նաեւ փորձում է վերահսկողության տակ վերցնել այս տարածաշրջանում կարևորագույն լոգիստիկ միջանցքը:
"Ինչ է փորձում իր վերահսկողության տակ վերցնել ԱՄՆ-ը՝ բացի լոգիստիկայից։ Նախ՝ ԱՄՆ նախագահն ակնհայտորեն "հավակնում է" Խաղաղության նոբելյան մրցանակի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեսքով "հրաշքի արարման" համար։
Երկրորդ՝ ԱՄՆ-ը հասանելիություն կստանա Սյունիքի տարածքում գտնվող հսկայական կրիտիկական օգտակար հանածոներին (մոլիբդենի համաշխարհային պաշարների 7% - ը, ուրանի համաշխարհային պաշարների 2% - ը և այլն)", - նշել է փորձագետը։
Անդրադառնալով, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքին" կամ Ռուսաստանի ազգային անվտանգության տեսանկյունից ներդրվող "Թրամփի կամուրջ" նոր եզրույթին՝ Բաղդասարովը փաստել է, որ ամբողջ հետխորհրդային տարածքի և Չինաստանի լոգիստիկայի վրա ազդեցության հզորագույն լծակն է: "Վերջին տվյալներով ՝ ամերիկյան ընկերությունը, որը կվերահսկի "միջանցքը", կստանա ամբողջ շահույթի 40 տոկոսը, հայկական կողմը հավակնում է եկամտի 30 տոկոսին, սակայն կա նաև "երրորդ" կողմ, որին կանցնի մնացած 30 տոկոսը: Որպես երրորդ կողմ հանդես է գալիս ադրբեջանաթուրքական տանդեմը", - նշել է նա, հավելելով, որ Հայաստանի վարչապետն ամեն ինչ արել է հայ ժողովրդի թշնամիների համար։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Հայաստանը համաձայնել է Սյունիքով անցնող 42 կմ երթուղու կառավարումը փոխանցել ԱՄՆ-ին։ Հայաստանի իշխանությունների ասելով՝ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։