


Արմինֆո. Մոսկվայի և Բաքվի հարաբերություններն ամուր հիմք ունեն, բայց հիմա բարդ շրջան են ապրում։ Այդ մասին լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
"Ամուր հիմք, իրոք, կա, կա երկու երկրների շահերի համընկնում, կա փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխշահավետ համագործակցություն։ Բայց երբեմն պատահում է, որ երկու երկրների հարաբերություններում բարդ ժամանակաշրջաններ են լինում։ Այժմ այդ ժամանակաշրջաններից մեկն է", - ասել Է Կրեմլի ներկայացուցիչը։
Ընդ որում, նա հավելել է, որ Մոսկվայում հույս ունեն, որ այդ ժամանակահատվածը կանցնի, նշելով, որ երկու երկրների համագործակցությունը փոխադարձ օգուտ է բերում։
Միաժամանակ նա արձանագրել է, որ օրինապաշտ ադրբեջանցիները Ռուսաստանում հարգանք են վայելում, և Մոսկվան շատ կարևոր է համարում, որ ռուսներին Ադրբեջանում հարգեն։
"Մեզ համար շատ կարևոր է, որ Ադրբեջանում հարգեն ռուսներին։ Ռուսաստանում շատ մեծ ադրբեջանական համայնք է ապրում, ադրբեջանական համայնքի գրեթե բոլոր ներկայացուցիչները մեր օրինապաշտ քաղաքացիներն են, որոնք այստեղ արժանի հարգանք են վայելում", - ընդգծել Է Կրեմլի ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ "Այն քաղաքացիները, ովքեր խախտում են օրենքները, հետապնդվում են օրենքով", - եզրափակել Է Պեսկովը:
Եկատերինբուրգում հունիսի վերջին ձերբակալվել են ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ ՝ ծանր հանցագործությունների մեղադրանքով ։ Ադրբեջանը բողոք է հայտնել ոստիկանների կողմից, իբր, բռնություն գործադրելու կապակցությամբ: Ավելի ուշ Բաքուն չեղարկել է ՌԴ-ի գծով բոլոր մշակութային միջոցառումները, ինչպես նաև ձերբակալել է Sputnik-Ադրբեջան լրատվամիջոցների ռուս լրագրողներին։ Հուլիսի 18-ին Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու Մոսկվայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին: ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում, որ ադրբեջանական համայնքն օգնել է Ուկրաինային ՌԴ տարածքում "Սարդոստայն" ահաբեկչական գործողություն իրականացնել։



