


Արմինֆո. Գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հիմնադրած "Տաշիր" հիմնադրամը դատական գործընթաց է նախաձեռնել Երևանի քաղաքապետարանի դեմ: Այդ մասին տեղեկանում ենք դատաիրավական տեղեկատվության DataLex պորտալից:
Աղբյուրի համաձայն, հիմնադրամը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել հուլիսի 1-ին քաղաքապետարանի աշխատակիցների կողմից «Դալմա Գարդեն Մոլ»-ի արտաքին պատից Սամվել Կարապետյաանի պատկերով պաստառների ապամոնտաժումը և վերացնել հետևանքները:
Նշենք, որ բարեգործական և հովանավորչական գործունեությամբ զբաղվող "Տաշիր" հիմնադրամը հիմնադրվել է 2000 թվականին՝ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը հունիսի 19-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է եւ պահվում է "Երևան - Կենտրոն" ՔԿՀ-ում (հայտնի "ՊԱԿ-ի նկուղը" ՝ ԱԱԾ շենքում) ։ Նրան մեղադրում են երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Կարապետյանը մեղքը չի ընդունում։ Օրեր առաջ գործարարը հայտարարել էր, որ սկսել է քաղաքական թիմի ձևավորման գործընթաց, միաժամանակ նշելով, որ չի բացառում ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ:



