


Արմինֆո. Կառավարության հուլիսի 17-ի նիստում գործադիրը հաստատել է «Լոս Անջելես 2028» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մարզիկներին, հավաքականների գլխավոր (ավագ) մարզիչներին, երկրորդ և անձնական մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստի տրամադրման կարգը:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, ըստ այդմ, 2026-2028 թթ.՝ 2026 թ. հունվարից մինչև «Լոս Անջելես 2028» ամառային օլիմպիական խաղերի ավարտը՝ 2028 թ. օգոստոս ամիսը, սպորտային նպաստ տրամադրել մարզիկներին, հավաքականների մարզիչներին, անձնական մարզիչներին, բժիշկներին և մերսողներին: Որոշմամբ սահմանվում է սպորտային նպաստի տրամադրման կարգը, այդ թվում՝ սպորտային նպաստի տրամադրման ժամկետները: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2026 թ. հունվարի 1-ից:



