


Արմինֆո. 2020 թվականի նոյեմբերի 10-ից Ադրբեջանում պատանդ պահվող սիրիահայը Բաքվի բանտում է դիմավորել իր 46-ամյակը: Այդ մասին հաղորդում է Free Armenian Hostages նախաձեռնությունը։
«Հուլիսի 13-ը Վիգեն Էուլջեքջյանի ծննդյան օրն է Բայց դա ուրախ տարեդարձ չէ: Վիգենն այսօր պետք է իր 46-ամյակը նշեր ընտանիքի և ընկերների հետ: Փոխարենը՝ Ալիևը նրան գերության մեջ է պահում արդեն 1853 օր։ Մենք շարունակում ենք պայքարել Վիգենին և բոլոր 23 պատանդներին ազատ արձակելու համար", - ասվում է նախաձեռնության հաղորդագրությունում:
Նշենք, որ 44-օրյա պատերազմի դադարեցումը հայտարարելուց հետո Վիգեն Էուլջեքջյանը կնոջ հետ Երևանից մեկնել էր Արցախ՝ իր իրերը վերցնելու, սակայն գերեվարվել էր ադրբեջանական կողմի կողմից: Վիգենի կինը ազատ էր արձակվել Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի ջանքերի շնորհիվ: Ինքը՝ Վիգենը, ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվել է 16 տարվա ազատազրկման, իբր՝ ահաբեկչության համար։ Ողջ քաղաքակիրթ միջազգային հանրությունը մատների արանքով է նայում ադրբեջանցիների կամայականություններին ապօրինի գերեվարված հայերի նկատմամբ։



