


Արմինֆո. ԱԺ պատգամավոր, "Այլընտրանքային նախագծեր" խմբի անդամ Էլինար Վարդանյանն ահազանգում է, որ երեք երեխաների (փոքրը ութ ամսական է) մայրը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 470 հոդվածով նախատեաված անօրինական միգրացիայի կազմակերպման օժանդակության համար:
Ինչպես պարզաբանել է Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում. շուրջ 1 տարի թարգմանություն կատարելու համար նա հարցաքննվել է որպես վկա, հետո արդեն նրա կարգավիճակը փոխվել է մեղադրյալի:
«Գործը նախնական դատաքննության փուլում է: Դատարանը, որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը, սակայն քանի որ կինը ապրում է վարձակալած տանը, սեփականատերը հրաժարվել է թույլ տալ իր տանը կրի տնային կալանքը: Իսկ դատարանն ինչ է անում դրա փոխարեն, էլի, շըրըխկ և 3 ամսով կալանք: Հիմա այս կնոջը 8 ամսական երեխայի հետ պետք է տեղափոխեն կալանավայր, ուրիշի հոգացությանը չի կարող թողնել:
Մի կարևոր հանգամանք ևս, գործով անցնող մյուս մեղադրյալները կալանավորված չեն: Հիմա հարց կալանքի որոշում կայացրած դատավոր Արշակ Մաթևոսյանին՝ դու գիտես ի՞նչ է մարդասիրությունը:
Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ներքին համոզմունքը նաև նրա համար է մտածված, որ մի քիչ մարդ մնաք: Արդարությունն ու արդարադատությունը նաև մարդասիրություն են ենթադրում», - գրել է Վարդանյանը:
Նշենք, որ խնդրի մասին սկսել է ահազանգել ամբաստանյալի փաստաբան Զարուհի Փոստանջյանը՝ դատարանի դահլիճից:



