


Արմինֆո. Երեւանի կրկեսի նոր շենքը կարող է բռնագրավվել հօգուտ պետության:
Դատական տեղեկատվության dalatex.am կայքում տեղեկատվություն է հրապարկվել այն մասին, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը հայց է ներկայացրել դատարան ՝ պահանջելով վերադարձնել կրկեսի շենքն ու հողատարածքները հօգուտ Հայաստանի Հանրապետության: Հայցը ներկայացվել է հուլիսի 7-ին, այն կքննի դատավոր Սարգիս Երիցյանը։ Կոմիտեն կրկեսի շենքի ներկայիս սեփականատիրոջից պահանջելու է նաև դատական բոլոր ծախսերի փոխհատուցում՝ 200 հազար դրամի չափով:
Երևանի կրկեսը փակվել է մոտ 15 տարի առաջ։ "Տաշիր" ընկերությունը կրկեսի հին շենքի փոխարեն որոշել է կառուցել նորը՝ ավելի ժամանակակից։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2011 թվականին ՝ քաղաքապետարանի և "Տաշիր"ընկերությունների խմբի միջև պայմանագրի ստորագրմամբ։ Այդ ժամանակից ի վեր ներդրումների ծավալը գերազանցել է 30 մլն դոլարը։



