Արմինֆո. Վաշինգտոնում հույս ունեն, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի։ Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ նախագահ Դոնալդ Թրամփի կաբինետի նիստում:
Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքման հավանականությունը Ռուբիոն համարել է Թրամփի վարչակազմի ձեռքբերումներից մեկը՝ շուրջ 6 ամիս աշխատանքից հետո:
"Հուսով եմ, որ շատ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի։ Ամբողջ Մերձավոր Արևելքը և նրա ենթակառուցվածքը կարող են փոխվել Սիրիայի և Լիբանանի պատճառով: Իսկ չէ որ վեց ամիս էլ չի անցել", - ասել է նա ՝ դիմելով Դոնալդ Թրամփին։
Մարտի 13-ին հայտնի էր դարձել, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցումը։ Ընդ որում, Հայաստանի վարչապետը նշել էր, որ դեռեւս որոշված չէ պայմանագրի ստորագրման ժամանակը եւ վայրը։ Անդրադառնալով մնացած երկու կետերի բովանդակությանը, որոնք համաձայնեցվել են, Փաշինյանը հաղորդել էր, որ դա երրորդ երկրների ուժեր չտեղակայելու և միջազգային հայցերից հրաժարվելու շուրջ պայմանավորվածություն է: Հատկանշական է, որ, չնայած բանակցությունների ավարտին, Բաքուն հրաժարվում է ստորագրել փաստաթուղթը՝ նորանոր նախապայմաններ առաջադրելով Հայաստանին։