Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է հուլիսի 8-ին Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը: Այդ մասին հաղորդում է ՄԻՊ գրասենյակը:
«Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»:
Պատգամավորական էթիկայի հարցերը քննող պատշաճ մեխանիզմների ձևավորումն օրակարգային անհրաժեշտություն է», - հայտարարել է օմբուդսմենը:
Նշենք, որ այսօր ԱԺ նիստի ժամանակ կառավարող ուժի պատգամավորները հարձակվել են "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի վրա: Վերջինս իր ելույթից հետո փորձել է լքել նիստերի դահլիճը, սակայն "Քաղաքացիական պայմանագրի" ներկայացուցիչ Վահե Ղալումյանը թիկունքից հարձակվել է նրա վրա։ Ծեծկռտուք է տեղի ունեցել։ Անվտանգության ծառայությունը փորձել է կանխել տեղի ունեցածը, սակայն կադրերում երևում է, թե ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի զինակիցները հարվածներ են հասցնում ընդդիմադիր պատգամավորների դեմքերին, փորձում նրանց վրա ջրի շշեր նետել: Կադրերում երևում է նաև, թե ինչպես ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը միջանցքում հրում է ընդդիմադիր պատգամավորի հղի օգնականին: