Արմինֆո. Ադրբեջանական օկուպացիոն ռեժիմը հայաթափված Ստեփանակերտում անցկացնում է Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ գագաթնաժողովին մասնակցում են Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Հյուսիսային Կիպրոսի ղեկավար Էրսին Թաթարը, Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը, Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովը և մի շարք այլ պետությունների ներկայացուցիչներ:
Գագաթնաժողովում իր ելույթի ընթացքում Ալիևը կրկին պարծեցել է Արցախի օկուպացմամբ և հնչեցրել Հայաստանի նկատմամբ հերթական պահանջները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունն ադրբեջանցիներով բնակեցնելու անօրինական պահանջը:
Անկախ փորձագետները հակված են կարծելու, որ օկուպացված Ստեփանակերտ այցը, այդ թվում՝ նաև Հայաստանի հանդեպ բարյացակամ տրամադրված պետությունների, ինչպիսիք են Իրանը, Թուրքմենստանը, վկայում է այն մասին, որ Հայաստանի գործող իշխանությունների արտաքին քաղաքականությունը ձախողված է: