Արմինֆո. Իշխանությունների վերաբերմունքը ՝ ահաբեկումը, ապօրինի ազգայնացումը և այլն, սպանում է բիզնեսը և բերում նրան, որ բիզնեսն ընդհանրապես ներդրումներ չի անի Հայաստանում։ Այս կարծիքին է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
ՌՀՄ ղեկավարը փաստել է, որ ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը, ով ավելի վաղ ձերբակալվել էր Երևանում Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցելու համար, երբեք քաղաքականությամբ չի զբաղվել: Աբրահամյանի խոսքով, նա առաջին օրերից մասնակցել է Ռուսաստանի հայերի միության գործունեությանը, ղեկավարել է ՌՀՄ Կալուգայի շրջանային բաժանմունքը, բայց ոչ Հայաստանի նախկին նախագահների օրոք, ոչ էլ հիմա քաղաքականությամբ չի զբաղվել:
"Անհեթեթություն է նրա հայտարարությունը, թե "մենք մեր ձեւով կլուծենք այդ հարցը", գնահատել որպես քաղաքական հայտարարություն։ Գուցե " մեր ձեւով" ասելով նկատի է ունեցել, որ գալու է Փաշինյանի մոտ և ասելու, որ եկեղեցու նկատմամբ այդպես վարվելը ճիշտ չէ, որ՝ եկեք չխայտառակենք մի ամբողջ ժողովրդի։
Հավատը, եկեղեցին մեր կյանքի հիմքն է, մեր պաշտպանությունը: Չի կարելի Աստծո դեմ գնալ։ Նայեք Ռուսաստանին: Աստծո հանդեպ հավատն էր, որ ուժ տվեց և ուժ է տալիս ժողովրդին պայքարելու ճշմարտության համար: Իսկ վերցնել եւ օգտագործել Կարապետյանի կարճ արտահայտությունը ՝ արագացված կարգով իր մասնավոր բիզնեսի ազգայնացումն իրականացնելու համար, դա անթույլատրելի է", - հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահը՝ haypress.am պորտալին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ բարերար եւ "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր հունիսի 18-ի գիշերը Երեւանում Հայաստանի իրավապահ մարմինների կողմից՝ այն բանից հետո, երբ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցություն էր հայտնել: Դրան ի պատասխան՝ բացահայտ սպառնալիքներ էին եղել վարչապետի կողմից։ Հունիսի 19-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորել է Սամվել Կարապետյանին: Նա պահվում է "Երևան - Կենտրոն" ՔԿՀ-ում (ԱԱԾ շենքում)։ Նրան մեղադրում են երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Կարապետյանը մեղքը չի ընդունում։