Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական անգամ անդրադարձել է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցին:
Իր թելեգրամյան ալիքում նա նշել է, որ պետք չէ մեղավորների հնարել, բավական է, պարզապես, միացնել հեռուստացույցը։ "Կարդալով իմ ռուս գործընկերների արձագանքը իմ այն հայտարարությանը, թե ժամանակն է լրջորեն քննարկել Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցման հարցը, ակամայից հարց եմ տալիս. միթե՞ այդ հարգարժան մարդկանցից ոչ ոք հարց չի տալիս. ինչու՞: Դա պետք է դադարեցնել։ Կամ դուք կդադարեք դա անել, կամ մենք կանենք", - գրել է Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին լրագրողների հետ զրույցում խոսնակն արտահայտվել էր ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում դադարեցնելու օգտին: Նա "դեգեներատ" էր անվանել այն ռուս լրագրողներին, ովքեր սրում են մթնոլորտը և բացասաբար ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա: Խոսնակը հայտարարել էր, որ ժամանակն է լրջորեն քննարկել հայկական մուլտիպլեքսում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը: "Այդ մանկուրտների ծրագրերը վաղուց փակված են մեր երկրում, նրանց մուտքը երկիր նույնպես։ Սակայն եթե նրանց պետական ալիքներն իրենց թույլ են տալիս միջամտել Հայաստանի ներքին գործերին, գուցե, մենք էլ պետք է փակենք նրանց մուտքը մեր քաղաքացիների բնակարաններ", - հայտարարել էր Սիմոնյանը։