Արմինֆո. Ադրբեջանում 4 ամսով ցուցադրաբար կալանավորվել է Ռուսաստանի 8 քաղաքացի, որոնք տաք ձեռքի տակ են հայտնվել Մոսկվայի և Բաքվի միջև լարվածության հերթական շրջանում: Նրանց մեղադրում են "Իրանից թմրանյութերի փողադրմանը մասնակցելու եւ ՏՏ հանցագործություններ կատարելու համար"։ Այդ մասին հաղորդում է APA-ն։
Ընդ որում, տարածված լուսանկարներում և տեսանյութերում երևում է, որ Ռուսաստանի քաղաքացիներին դաժան ծեծի են ենթարկել և նվաստացուցիչ վերաբերմունք ցուցաբերել: Արդեն հայտնի է, որ կալանաաավորվածների թվում են 40-ամյա գործարար Անտոն Դրաչևը, Airo-ի առցանց քիմմաքրման համահիմնադիր և 30 - ամյա ծրագրավորող Դմիտրի Բեզուգլին, ով աշխատել է VK-ում և Yandex-ում, ինչպես նաև 35-ամյա զբոսաշրջիկ Եկատերինբուրգից, ով որոշել է արձակուրդն անցկացնել Բաքվում:
Ավելի վաղ ադրբեջանական կողմը երկու ամսով կալանավորել էր ռուս լրագրողներ Իգոր Կարտավիխին և Եվգենի Բելոուսովին: Ռուսաստանը բանավոր նոտա է հղել Ադրբեջանի դեսպանին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներին:
Հատկանշական է, որ այս բեմականացված դատավարությունը ադրբեջանական լավագույն ավանդույթներով նախաձեռնվել է Բաքվում՝ այն բանից հետո, երբ Եկատերինբուրգում ձերբակալվել են կազմակերպված հանցավոր խմբավորման ադրբեջանցի անդամներ, որոնք 2001-2011թթ. սպանել են իրենց իսկ հայրենակիցներին Ռուսաստանի տարածքում: