Արմինֆո. Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Նշանակման մասին որոշումը հունիսի 28 - ին ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
"Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն", - ասվում է վարչապետի որոշման մեջ, որը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում: Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Սիմոնյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ՀՀ կառավարության ղեկավարն Արմեն Աբազյանին ազատել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից: