Արմինֆո. "Սրբազան պայքար" բողոքի շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով: Երեկ ուշ երեկոյան այդ մասին որոշում է կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, ինչի մասին լրագրողներին հաղորդել է Գալստանյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը, հաավելելով, որ դատարանի որոշումն անպայման բողոքարկվելու է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դատարանը բավարարել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանին, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի օգնական Մովսես Շարբաթյանին, բլոգեր Արմեն Ալեքսանյանին և պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը: Ընդհանուր առմամբ, դատարան են ներկայացվել 16 անձի կալանավորման միջնորդություններ։ Նրանք բոլորը մեղադրվում են ահաբեկչության և պետական իշխանության տապալման փորձերի համար։
Բացի այդ, ՀՅԴ-ն հաղորդել է, որ երեկ առավոտյան ապօրինի խուզարկություններ են կատարվել ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, ՀՅԴ Հրազդան քաղաքի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և ՀՅԴ Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի տներում:
Քննչական մարմինների կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում կասկածյալների տներում հունիսի 25-ի առավոտից իրականացվել է ավելի քան 90 խուզարկություն, ձերբակալվել է, ընդհանուր առմամբ, 16 մարդ։
Մեկնաբանելով Քննչական կոմիտեի հաղորդագրությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, թե «իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու եւ իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը»։
Հիշեցնենք, որ քննչական միջոցառումների անցկացման համար հիմք էր հանդիսացել Civic.am լրատվական կայքում հրապարակած 7 էջանոց փաստաթուղթը, որը ներկայացված է "հեղաշրջման պլան":