Արմինֆո. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Երևանի և Բաքվի միջև հակամարտության նոր էսկալացիայի բացակայության հույս է հայտնել: Նրա խոսքով՝ երկրները գտնվում են խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի ավարտական փուլում, որը չափազանց կարևոր է տարածաշրջանում կայունության և անվտանգության համար:
"Երկրները շատ մոտ են պայմանագրի վրա աշխատանքն ավարտին հասցնելուն, և մենք հույս ունենք, որ այդ աշխատանքը կավարտվի ։ Այդ պայմանագիրը շատ անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտի համար։ Մեր կողմից՝ մենք միշտ կրկնում ենք, որ, եթե պահանջվի, մենք պատրաստ ենք նպաստել այդ գործընթացին", - ասել Է Պեսկովը Live.ru-ին:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին Հայաստանի ԱԳՆ-ը հայտարարել էր Բաքվի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի մասին: Ավելի ուշ Երևանում հայտարարել են Բաքվի հետ այդ փաստաթուղթը սեղմ ժամկետներում ստորագրելու պատրաստակամության մասին։ Իսկ ադրբեջանական կողմն ամեն կերպ ձգձգում է այդ գործընթացը ՝ ավելի ու ավելի շատ նախապայմաններ առաջ քաշելով Երևանին։