Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակել:
Կառավարության ղեկավարի հունիսի 24-ի որոշմամբ Տիգրան Պետրոսյանն ազատվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ նա նշանակվել է գերատեսչության ղեկավար։
Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակված Արմեն Դանիելյանը 2025 թվականի ապրիլի 30-ին ազատվել էր աշխատանքից (մինչ այդ նա վարչապետի աշխատակազմում տեսչական մարմինների գործունեությունը համակարգող գրասենյակի ղեկավարի տեղակալն էր): Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդել էր Դանիելյանի ձերբակալության և դատարան նրան կալանավորելու միջնորդություն ուղարկելու մասին: Հաղորդվում է, որ ձերբակալության առիթ էր դարձել առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակության կասկածը: