Արմինֆո.Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին դատում են պետական գույքը թշնամուն չթողնելու համար: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:
«Այսօր կայացել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ նա մեղադրվում է մի շարք ավտոմեքենաներ թշնամուն չհանձնելու, փոխարենը դրանք Հայաստան տեղափոխելու և տեղափոխող անձանց հատկացնելու մեջ։ Ըստ դատախազության՝ իր գործողություններով Սարգսյանը էական վնաս է հասցրել պետության և հասարակության շահերին», - փաստաբանը։
Հիշեցնենք, որ Սարգսյանը 20 օրով կալանավորվել էր 2024 թվականի մայիսի 27-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու գործով:
Այնուհետև, հունիսի 13-ին կայացած դատական նիստում դատավոր Մասիս Մելքոնյանը ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը՝ երկու ամիս ժամկետով: Պաշտպանությունը Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ գործը համարում է քաղաքականացված։