Արմինֆո. Առաջին անգամ Իսլամական համագործակցության կազմակերպությունն (ԻՀԿ) պաշտպանել է "համակարգված և բռնի տեղահանված" ադրբեջանցիների ՝ Հայաստան "վերադարձի" իրավունքը: Այդ մասին փաստում է քաղաքագետ Կարեն Իգիթյանը։
Նա արձանագրել է, որ այդ պահանջը հնչեցվել է Թուրքիայում ԻՀԿ արտգործնախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանի արդյունքում, որտեղ ընդունվել է, այսպես կոչված, "Ստամբուլյան հռչակագիր" և Ադրբեջանի կողմից առաջադրված հինգ բանաձև:
Նրա ասելով՝ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ողջ աշխարհը հետևում է Իրանին ԱՄՆ-ի հարվածներին։ "Բացի այդ, Հայաստանին կոչ են արել վերացնել խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները։ ԻՀԿ-ը նաև դատապարտել է "Արևմտյան Ադրբեջանի համայնքի" հետ երկխոսությունից Երևանի հրաժարվելը, դատապարտել է "ցեղասպանության գործողությունները" (Խոջալու և այլն), "Հայաստանի ագրեսիան", Հայաստանի կողմից "իսլամական մշակութային հուշարձանների ոչնչացումը" և այլն:
Իսկ Հայաստանում կառավարող Ալիևի գործընկերները պատմում են, որ Ադրբեջանը, իբր, պարզապես, ուզում է տեղաշարժվել ճանապարհներով։ Ինչ է ուզում Ադրբեջանը՝ դեռ 1919 թվականից, ստորև ներկայացված քարտեզում: Եվ դա բոլորը չէ", - հավելել է փորձագետը։
Իր հերթին՝ Հայաստանի ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը փաստել է, որ Փաշինյանի Թուրքիա կատարած այցի «առաջին ծաղիկներն» են ուրվագծվել` Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում, Ադրբեջանի նախաձեռնությամբ «Ստամբուլյան հռչակագիր» անունը կրող փաստաթուղթ և 5 բանաձևեր են ընդունվել, որում անդրադարձ կա նաև Հայաստանին:
«Այդ դեկլարացիայում ամրագրվել է «բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը» Հայաստան (փաստաթղթում որպես «Արևմտյան Ադրբեջան» է ներկայացվում): Ավելին, ՀՀ-ին կոչ է արվել վերացնել այն խոչընդոտները, որոնք հնարավորություն կտան խաղաղության պայմանագիր կնքել:
Հայաստանյան կառավարչի` արցախցիների իրավունքների պաշտպանությունից և, մասնավորապես, հավաքական վերադարձից ու ՀՀ-ի օկուպացված տարածքների թեմայից հրաժարվելու պայմաններում, Ադրբեջանը միջազգային օրակարգ է հրում, այսպես կոչված» «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը, որը ներառում է ներկայիս Հայաստանի զգալի մասը: Ավելին, Ադրբեջանի` բանակցային գործընթացում դրսևորվող անհագ հավակնությունների պայմաններում, փաստաթղթի չստորագրվելն էլ ջարդվում է Հայաստանի գլխին: Իշխանությունը երկիրը հրել է դեպի թուրքական թակարդ, որտեղ միակ դերն որն ունի Հայաստանը, պարզապես հնազանդվելն ու ստացած ապտակները հանդուրժելն է»", - եզրափակել է պատգամավորը։