Արմինֆո. ՀՀ կառավարությունը կփոխհատուցի Սիրիա մարդասիրական բեռի փոխադրման համար նախատեսված 5,280 մլն դրամի տրանսպորտային ծախսերը: Այդ մասին որոշում է ընդունվել կառավարության այսօրվա նիստում
Ինչպես նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ, միջոցները կհատկացվեն ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված ֆինանսական ռեսուրսների վերաբաշխման միջոցով: 2025 թվականի ապրիլի 23 - ին կառավարության որոշմամբ ՀՀ ներքին գործերի նախարարությանը հանձնարարվել է մարդասիրական օգնություն՝ պարենամթերք և դեղորայք, հասցնել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով սոցիալ - տնտեսական ծանր վիճակում հայտնված անձանց աջակցելու համար: Սակայն վերոնշյալ որոշման նախագծի ներկայացման ժամանակահատվածում փոխադրման հետ կապված որևէ ֆինանսական հարցում չի ներկայացվել, քանի որ գների վերաբերյալ տեղեկատվություն չի եղել: Այդ իսկ պատճառով նախագծի շրջանակում առաջարկվում է 5,280 մլն դրամ հատկացնել բեռի փոխադրումը կազմակերպելու համար։