Արմինֆո.Հաշվի առնելով Հայ Առաքելական Եկեղեցու բարձր հեղինակությունը հասարակության շրջանում, հատկապես, նրա հայրենասիրական թևի շրջանում, Նիկոլ Փաշինյանը որոշել է արհեստական առիթ ստեղծել հենց քրիստոնեական արժեքների և Ռուսաստանի հետ Հայաստանի կառուցողական հարաբերությունների զարգացման կողմնակիցների շրջանում քաղաքական ընդդիմախոսներին մաքրելու համար: Այդ մասին իր կարծիքն է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Մատյուշինը՝ EADaily-ին։
Քաղաքագետի կարծիքով՝ Սամվել Կարապետյանի կալանավորումը Փաշինյանի սադրանքի հետևանքն է ՝ Հայ Առաքելական Եկեղեցու վրա իշխանությունների կոպիտ հարձակման տեսքով: Գործարարին եկեղեցու հանրային պաշտպանության մղելու նրա հաշվարկն արդարացավ։
Ռեժիմի իրական նպատակը, ինչպես կարծում է Մատյուշինը, այդ համատեքստում Կարապետյանի բիզնես-ակտիվի ("Հայաստանի էլեկտրական ցանցեր") ռեյդերական զավթման (ազգայնացման պատրվակով) առիթ ստեղծելն է ։ Սա Արևմուտքի հետ Երևանի մերձեցման ևս մեկ քայլ է, որն ուղղված է Ռուսաստանին Հայաստանի տնտեսական ոլորտից դուրս մղելուն և 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին քաղաքական աջակցության դիմաց ամերիկացիներին և եվրոպացիներին փոքրաթիվ նշանակալի հայկական ակտիվների հետագա փոխանցման նախապատրաստմանը։
Քաղաքագետը համոզմունք է հայտնել, որ Փաշինյանի վարչակազմի նման քայլեր, ամենայն հավանականությամբ, պետք է սպասել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Հայկական ատոմային էլեկտրակայանի նկատմամբ, որտեղ ևս առկա են ռուսական կապիտալներ:
<Սամվել Կարապետյանը հայտնի է նրանով, որ լայն կապեր ունի Ռուսաստանի հայ համայնքի հետ: Նրա մասնակցությամբ այն պահպանում է ինչպես մշակութային, այնպես էլ հոգևոր կապերը պատմական հայրենիքի հետ, ինչպես նաև հնարավորություն ունի արդյունավետորեն անդրսահմանային բիզնես վարել Ռուսաստանի հետ, որից ստացված շահույթը կազմում է Հայաստանի բյուջեի առնվազն 15 տոկոսը ։ Այս տեսանկյունից կարելի է փաստել, որ Փաշինյանը հաստատակամորեն բռնել Է Ուկրաինայի և Մոլդովայի ուղին, որը նախատեսում է ազգային ինքնությունից լիակատար հրաժարում (ՀԱԵ-ի ոչնչացում) և երկրի հանձնում Փաշինյանի և նրա թիմի արևմտյան կուրատորների գաղտնի արտաքին կառավարմանը ։ Դիմակները նետված են>, - ընդգծել է Ալեքսանդր Մատյուշինը։