Արմինֆո. Ցավով ստիպված ենք արձանագրել, որ իրանա-իսրայելական դիմակայությունն ավելի ու ավելի է սրվում։ Այդ մասին հունիսի 18-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա ասելով՝ պաշտոնական Երևանի դիրքորոշումն այդ հարցում հայտնի է։ Լինելով տարածաշրջանում խաղաղության հանձնառու՝ Հայաստանը խաղաղության է ձգտում նաև երկրագնդի մյուս տարածաշրջաններում։ "Բայց մենք տեսնում ենք, որ ոչ բոլոր դեպքերում է հաջողվում հասնել դրան։ Այս պայմաններում մենք ցանկանում ենք մեր լուման ներդնել Իրանի և Իսրայելի տարածքներում հայտնված քաղաքացիների հումանիտար խնդիրների լուծման գործում։ Մի խոսքով, մենք գործընթացում ենք, ինչի վկայությունն է հնդիկ ուսանողների տեղափոխման Հնդկաստանի դիմումը, նման խնդրանքով դիմել են նաև աֆրիկյան որոշ երկրներ, օրինակ ՝ Զիմբաբվեն: Հայաստանի սահմանները, որպես տարանցիկ կետ, հատում են Ֆրանսիայի, Չինաստանի, այլ երկրների քաղաքացիները։ Եթե իրավիճակը գնահատենք պրագմատիկ տեսանկյունից, ապա առաջիկայում այդ ծավալները կավելանան", - նշել է Արարատ Միրզոյանը ։