Արմինֆո. Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հունիսի 18-ին համապատասխան որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
"Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ 1. Արմեն Աբազյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից", - ասվում է կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման տեքստում: Նշվում է նաև, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվում է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին:
Արմեն Աբազյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնբ զբաղեցնում էր 2020 թվականի նոյեմբերի 8-ից։ 2024 թվականի հունվարին վերանշանակվել էր։