Արմինֆո. Իրանի և Իսրայելի միջև հակամարտության ձգձգումը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել Հայաստանի համար: Այդ մասին հունիսի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին։
Այդ առնչությամբ Սերժ Սարգսյանը կարևորել է առաջացող մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը: Մասնավորապես, ՀՀ երրորդ նախագահը նշել է բոլոր պետական մարմինների և ռեսուրսների մոբիլիզացմանն ուղղված կազմակերպչական միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը: