Արմինֆո.Այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար հանգիստ է, և մտահոգվելու որևէ հիմք չկա: Այդ մասին հունիսի 13-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
Խոսելով Իրանի վրա Իսրայելի զինված ուժերի հարձակման մասին՝ փոխնախարարն ընդգծել է, որ տարածաշրջանում իրավիճակի ցանկացած սրացում չի կարող չանհանգստացնել հայկական կողմին: Նա նշեել է, որ եթե իրանաիսրայելական հակամարտության ֆոնին Սյունիքի շրջանում իրավիճակը սրվի, ՀՀ ԶՈՒ-ն պատրաստ է պատասխանել իր հնարավորությունների և իրավասությունների սահմաններում: "Դուք ինքներդ եք հասկանում, որ դա տեղի կունենա, եթե գործն իսկապես հասնի դրան, բայց Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավոր ամեն ինչ անի, որպեսզի քաղաքական առումով տարածաշրջանում իրավիճակի սրման դեպքեր չլինեն", - ասել է պաշտպանության փոխնախարարը: