Արմինֆո. Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է: Այդ տեղեկությունը հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Հովիկ Աբրահամյանը մեղադրվում է մի շարք դրվագներով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրությանը մասնակցելու համար:
Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել 2023 թվականի ապրիլին։ Ըստ քննության՝ նա, զբաղեցնելով տարբեր պաշտոններ (պատգամավոր, Արարատի քաղաքապետ, Արարատի մարզպետ, տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱԺ նախագահ, վարչապետ), կատարել է գործարք, որի արդյունքում 2008-2015թթ. ստացել է 230,4 մլն դրամի եկամուտ։
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 2014-2016թթ.: Եղել է նաև ԱԺ նախագահ՝ 2012-2014թթ.: