Արմինֆո. Մոսկվան աջակցում է խաղաղությանը Հարավային Կովկասում, պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը։ Ըստ "Ինտերֆաքս"-ի՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը՝ BakuTV հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում:
Նշելով, որ Ռուսաստանը կարևորում է խաղաղությունը Հարավային Կովկասում, դիվանագետը նշել է, որ այդ խաղաղությունն այժմ վերականգնվել է, այդ թվում ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունների շնորհիվ:
Նրա խոսքով՝ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության ձեռք բերումը և շահագրգռված է երկրների միջև կարգավորման գործընթացի շարունակմամբ:
Եվդոկիմովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային ուղիները զարգացնելու, նրանց միջև սահմանի սահմանազատումը շարունակելու համար: