Արմինֆո. Օդի աղտոտվածության մոնիթորինգ իրականացնելու համար անհրաժեշտ է 14 կայան ՝ Հայաստանի ողջ տարածքը ծածկելու համար։ Այդ մասին հունիսի 11-ին հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ Ազգային ժողովի հանձնաժողովներում ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման շուրջ քննարկումների ժամանակ։
Նրա ասելով՝ այս պահի դրությամբ հանրապետություն է բերվել 2 դիտակայան Երևանի համար, և այժմ ընթանում է դրանց տեղադրման գործընթաց: Միջազգային գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս 3 կայանների մատակարարման վերաբերյալ: "Հույս ունեմ, որ հաջորդ տարվա գարնանը այս 3 կայանները ևս կտեղադրվեն", - նշել է նախարարը, հավելելով, որ միայն նախորդ տարի պետբյուջեի միջոցներով տնկվել են 337 հեկտար անտառներ: Վերջին 4 տարում տնկվել է 3,2 մլն ծառ ։ Բացի այդ, միջազգային կազմակերպությունների դրամաշնորհային միջոցներով 1200 հեկտար տարածքում իրականացվել են նաև անտառային զանգվածների վերականգնման աշխատանքներ: