


Արմինֆո. Այսպես կոչված՝ "Լավրովի պլանը", որի մասին խոսում են շատերը, իրականում, պարզապես, գոյություն չի ունեցել։ Այդ մասին հունիսի 10-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նրա ասելով՝ նախաձեռնությունները, որպես կանոն, բխել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, որոնք միասնական դիրքորոշում էին ներկայացնում արցախյան հիմնախնդրի կարգավորման այս կամ այն առաջարկի վերաբերյալ: "Իսկ Լավրովի պլան" ասելով, ինչպես նշել է ՀՀ նախկին նախագահը, պետք է նկատի ունենալ Կազանի փաստաթղթի փոփոխված տարբերակը, որն, իր հերթին, բխում էր Մադրիդյան սկզբունքներից։
Սերժ Սարգսյանը հերթական անգամ կոչ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրապարակել համանախագահների 2019 թվականի վերջին փաստաթուղթը: "Թող հրապարակի, որից հետո մենք մեր կարծիքը կհայտնենք",- ասել է նախկին նախագահը, հերքելով Փաշինյանի այն պնդումները, թե այս տարիների ընթացքում խոսակցություն է եղել միայն Լեռնային Ղարաբաղը հանձնելու մասին: Սերժ Սարգսյանը կոչ է արել ներկայացնել այդ մտադրությունների գոնե մեկ փաստ։



