Արմինֆո. Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում։ Այդ մասին հաղորդում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը։
«Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերին։
Հանդիպման շրջանակում դիտարկվել են տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև որոնողական աշխատանքների կազմակերպման և համակարգման հնարավորությունները։
Կողմերը շեշտել են հումանիտար ոլորտում շարունակական երկխոսության կարևորությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու շփումները՝ ի շահ անհայտ կորած անձանց ընտանիքների», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը Հայաստանում գլխավորում է Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 1992-2023 թվականներին անհետ կորած հայերի թիվը կազմում է 1016 մարդ: