Արմինֆո. Երևանում կառավարության շենքի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա, որը կազմակերպել են մի խումբ քաղաքացիներ, հիմնականում, կանայք, ովքեր դժգոհություն են հայտնել ՀԱԵ և նրա ղեկավարի հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վիրավորական հայտարարությունների առնչությամբ:
Ակցիայի մասնակիցները կառավարության շենքի առջև թռուցիկներ են փակցրել՝ կոչ անելով անմասն չմնալ և դատապարտել վարչապետի գործողությունները: Ցուցարարները լրագրողների հետ զրույցում ուշադրություն են հրավիրել, որ վերջին հինգ տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը սիստեմատիկ կերպով դավաճանում է ազգային շահերին ՝ քանդելով պետական համակարգի հիմքերը, իսկ այժմ թիրախավորել է երկրի ամենանշանակալի ինստիտուտներից մեկը ՝ Հայ Առաքելական Եկեղեցին:
"Նիկոլ Փաշինյանը վերջնականապես հատեց կարմիր գիծը։ Եթե նախկինում նա փորձում էր արդարացնել իր գործողությունները, ապա այս անգամ, նույնիսկ, բացատրություն չի կարող ներկայացնել։ Մենք կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մեր հավատքի ճակատագրի նկատմամբ, հանդես գալ դրա դեմ", - հայտարարել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Ցուցարարները նաև նշել են, որ հայ ժողովուրդն արդեն "մարսել" է Արցախի կորուստը, և զգուշացրել, որ այս իրավիճակում լռությունը կարող է հանգեցնել հենց Հայաստանի կորստին: Նրանք վստահություն են հայտնել, որ Փաշինյանի գործողությունները վկայում են նրա կողմից երկրի սահմանադրության անտեսման մասին: Մինչդեռ, ակցիայի մասնակիցների կարծիքով, հենց Հայ Առաքելական Եկեղեցին է մնում երկրի պահպանման համար պայքարող վերջին ինստիտուտը, ինչի կապակցությամբ էլ այն նոր թիրախ է դարձել իշխանությունների համար:
Հիշեցնենք, որ կառավարության մայիսի 29 - ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայկական եկեղեցիները "չուլանացված" էր անվանել ՝ հանձնարարելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ղեկավարին պարզել իրավիճակը, հաշվի առնելով, որ եկեղեցիները պետության սեփականությունն են: Այդ պնդումը դուր չէր եկել հոգևորականներին, որոնք հանդես էին եկել համապատասխան հերքմամբ, ինչն առաջացրել էր վարչապետի հերթական զայրույթը, ով ֆեյսբուքյան իր էջում ՀԱԵ առաջնորդի հասցեին վիրավորական արտահայտություններ էր գրել:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ