Երկուշաբթի, 2 Հունիսի 2025 13:04
Ալինե Գրիգորյան

«Հայոց տուն». ՀԱԵ դեմ Հայաստանի իշխանությունների հռետորաբանությունը կհանգեցնի պետական, քաղաքական և հասարակական ողջ համակարգի արժեզրկմանը

«Հայոց տուն». ՀԱԵ դեմ Հայաստանի իշխանությունների հռետորաբանությունը կհանգեցնի պետական, քաղաքական և հասարակական ողջ համակարգի արժեզրկմանը

Արմինֆո.  ՀԱԵ դեմ Հայաստանի իշխանությունների հռետորաբանությունը կհանգեցնի պետական, քաղաքական և հասարակական ողջ համակարգի արժեզրկմանը: Այդ մասին ասվում է "Հայոց տուն" նախաձեռնության՝ ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարությունում:

 

«Սիրելի՛ հայրենակիցներ, երկրի առջև ծառացած խիստ մտահոգիչ մարտահրավերների հաղթահարման միակ խելամիտ ճանապարհը ողջախոհության և օրինապաշտության հենքով եղած սակավ ուժերի համախմբումն ու անձնազոհության գնով տոկալն ու դիմակայելն է՝ մեր ժողովրդին հույս, հավատ ու սեր ներշնչելով։ Մեր ժողովուրդը բազմիցս է աներկբա ապացուցել, որ պարտվող տեսակ չէ, ունակ է չտրվելու սադրանքների և սթափ ու պատվով դուրս գալ է՛լ ավելի բարդագույն, ծանր իրավիճակներից, ինչի գրավականը եղել և մնում է Հայ ժողովրդի հավատքը և ազգային ինքնության ամբողջական արժեհամակարգը։

 

Եվ այս խիստ վտանգավոր շրջափուլում, երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որպես սահմանադրական կարգի հիմունքների հիմնարար կառուցակարգ, օժտված լինելով ոչ միայն Ազգային Եկեղեցու սահմանադրական կարգավիճակով, այլև աներկբա ամենաբարձր հանրային վարկանիշով, նախաձեռնել է ազգապահպան համալիր առաքելություն։ Ադրբեջանը, ինչպես և սպասվում էր, չբավարարվեց Վատիկանում «Քրիստոնեությունը Ադրբեջանում» խայտառակ թեմայով գիտաժողով կազմակերպելով, դրան հաջորդեցին արդեն Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի գերդոզավորված կեղծիքները, ըստ որոնց՝ իբր Մայր Աթոռը հիմնադրվել է «ադրբեջանական տարածքում»։

 

Այս բարբաջանքներն անպատասխան չեն թողնվում։ Հատկապես առանցքային էր ս.թ. մայիսի 27-ին Վեհափառ Տիրոջ ելույթը՝ շուրջ 400 բարձրաստիճան հոգևորականների առջև, որում խիստ փաստարկված բացահայտվեց ադրբեջանական ողջ կեղծարարությունը և դրա հեռահար հայատյաց նկրտումները։ Բնորոշ է այն, որ Մայր Աթոռի ջանքերով համաժողովը կրել է «Լեռնային Ղարաբաղի հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանությունը» խորագիրը։

 

Անշուշտ, Հայ Եկեղեցու այդպիսի կեցվածքը չէր կարող անտեսվել և չթիրախավորվել ադրբեջանական իշխանության և հոգևոր առաջնորդի կողմից, սակայն խիստ տարակուսելի ու մտահոգիչ է, որ այդ ամենին զուգահեռ, ակներև արհեստական օրակարգ ձևավորելու նկրտումներով՝ Հայ Եկեղեցին միաժամանակ թիրախավորվել է նաև Հայաստանի իշխանության կողմից։ Ըստ էության, անհարկի համառությամբ ու խստագույնս անընդունելի հռետորաբանությամբ հնչում են օրինապաշտության, հավատքի ու դավաբանության հետ առերևույթ լրջագույն աղերսներ ունեցող արտահայտություններ, որոնք թեպետ արտաքուստ միտված են Հայ Եկեղեցու նսեմացմանը, այնուամենայնիվ, անխուսափելիորեն կհանգեցնեն պետական, քաղաքական և հասարակական ողջ համակարգի արժեզրկմանը։

 

Ցավով արձանագրում ենք, որ սոցցանցերում այդ անհավասարակշիռ, անպատասխանատու ու որևէ դրական արդյունք չակնկալող արտահայտությունները, ինչպես և սպասվում էր, հանգեցրել են սոցիալ֊-քաղաքական աննախադեպ լարվածության և հանրային երկպառակտվածության մի նոր, է՛լ ավելի տհաճ ալիքի։ Երկրի առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանն ուղղված ջանքերը մեկտեղելու, անդուլ աշխատանքի միջոցով լուծումներ առաջադրելու փոխարեն, պարզապես աններելի են արհեստական օրակարգեր շրջանառության մեջ դնելու հնարքով եղած սուղ միջոցները փոշիացնելու և մարդկանց հավատքը, Հայ Եկեղեցու դավանաբանությունը աշխարհիկ կանոնակարգերին ենթարկեցնելու սին փորձեր․․․ Մայր Հայրենիքում Հայ Եկեղեցու նկատմամբ Սահմանադրության հետ աղերսներ չունեցող մեթոդաբանությամբ պետական իշխանություն և պետական վերահսկողություն առաջադրելու նկրտումները, մեղմ ասած, դատապարտելի են։

 

Հարկ ենք համարում արձանագրել նաև, որ եկեղեցիները, վանքերը և սրբավայրերը, որպես պատմամշակութային հուշարձաններ, անտարակույս, ունեն հոգածության կարիք, սակայն իրավիճակի առնչությամբ պահանջներ և գնահատականներ հնչեցնելուց առաջ, անհրաժեշտ է ղեկավարվել օրենսդրության տարրական պահանջներով, և այնժամ պարզ կդառնար, որ պատմամշակութային հուշարձանների պահպանման և նորոգման պարտավորությունը վերապահված է Կառավարությանը և պետք է իրագործվեն պետական բյուջեի միջոցներով։ Ստեղծված իրավիճակում, այդ զգալի ծախսատար առաքելությունը ամբողջությամբ կամավոր ստանձնել է Հայ Եկեղեցին։

 

Խստորեն դատապարտելով հակաեկեղեցական վերը նշված երևույթը և շեշտելով, որ այդպիսի նկրտումները միանշանակ աղետաբեր են՝ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ պետական իշխանությունը պետք է անհապաղ դադարեցնի Հայ Եկեղեցուն թիրախավորելու քայլերը։ Ակնկալում ենք, որ հայ հանրությունը կդրսևորի ծայրահեղ ողջախոհություն և որպես իրավիճակից դուրս գալու խելամիտ միջոց՝ կլծվի ոչ թե ատելության խոսք տարածելուն, այլ Հայ Եկեղեցուն քաղաքակիրթ պահվածքով և ազգային արժանապատվությամբ սատարելուն», - ընդգծվում է հայտարարությունում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Կառավարող խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ․ ՓաշինյանԿառավարող խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ․ Փաշինյան
Քաղաքագետը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցի մասին․ Փաշինյանը կշարունակի իր կուրսը՝ քանի դեռ հետևանքներն անձամբ իրեն չեն վերաբերումՔաղաքագետը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցի մասին․ Փաշինյանը կշարունակի իր կուրսը՝ քանի դեռ հետևանքներն անձամբ իրեն չեն վերաբերում
Հայաստանի երկրորդ նախագահի և նրա որդու կալանքը երկարաձգելու մասին միջնորդության քննությունը հետաձգվել է. փաստաբանՀայաստանի երկրորդ նախագահի և նրա որդու կալանքը երկարաձգելու մասին միջնորդության քննությունը հետաձգվել է. փաստաբան
Նախորդ կալանքներից ազատ արձակվելուց հետո Քոչարյանի պատշաճ դատավարական վարքագիծը կասկածի տակ է դնում նրա հերթական կալանավորման անհրաժեշտությունը․ հայտարարությունՆախորդ կալանքներից ազատ արձակվելուց հետո Քոչարյանի պատշաճ դատավարական վարքագիծը կասկածի տակ է դնում նրա հերթական կալանավորման անհրաժեշտությունը․ հայտարարություն
Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդը մասնակցել է Երևանում COP17-ի ռուսական տաղավարի բացմանըՌուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդը մասնակցել է Երևանում COP17-ի ռուսական տաղավարի բացմանը
ՏԻՄ ընտրությունները՝ որպես Հայաստանում ընտրական ճգնաժամի լակմուսի թուղթՏԻՄ ընտրությունները՝ որպես Հայաստանում ընտրական ճգնաժամի լակմուսի թուղթ
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ եկեղեցու Տրիեստի թեմի հոգևորականներինԱմենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ եկեղեցու Տրիեստի թեմի հոգևորականներին
Հայաստանի ԿԳՄՍՆ-ը և Գենտի համալսարանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՀայաստանի ԿԳՄՍՆ-ը և Գենտի համալսարանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող խաչքարՖրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող խաչքար
Հոկտեմբերի 20-25-ը Հայաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպՀոկտեմբերի 20-25-ը Հայաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Արցախի բնակիչները նամակ են հանձնել երեք եվրոպական երկրների դեսպանատներին՝ կոչ անելով COP17-ում բարձրացնել իրենց հարկադիր տեղահանման հարցըԱրցախի բնակիչները նամակ են հանձնել երեք եվրոպական երկրների դեսպանատներին՝ կոչ անելով COP17-ում բարձրացնել իրենց հարկադիր տեղահանման հարցը
Աշխատանքի նախարարությունն առաջարկում է կենսաթոշակների և նպաստների ստացողների համար կանխիկ վերադարձի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թվականի վերջըԱշխատանքի նախարարությունն առաջարկում է կենսաթոշակների և նպաստների ստացողների համար կանխիկ վերադարձի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թվականի վերջը
Արհեստական բանականության ազդեցությունը կենսաբազմազանության վրա քննարկվել է Երևանում՝ COP17-ի ժամանակԱրհեստական բանականության ազդեցությունը կենսաբազմազանության վրա քննարկվել է Երևանում՝ COP17-ի ժամանակ
Փաշինյանը կոչ արեց ընտրությունների մասնակիցների նկատմամբ ճնշման դեպքերի մասին հաղորդել տեղական ինքնակառավարման մարմիններին, բայց արդյոք ամեն ինչ այդքան պարզ էՓաշինյանը կոչ արեց ընտրությունների մասնակիցների նկատմամբ ճնշման դեպքերի մասին հաղորդել տեղական ինքնակառավարման մարմիններին, բայց արդյոք ամեն ինչ այդքան պարզ է
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է ՉեխիաՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Չեխիա
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակն արձագանքել է «ՀայաՔվե»-ի բողոքին՝ կապված Գռոնոյի՝ օկուպացված Արցախ կատարած այցի հետՀարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակն արձագանքել է «ՀայաՔվե»-ի բողոքին՝ կապված Գռոնոյի՝ օկուպացված Արցախ կատարած այցի հետ
Հայաստանի ավելի քան չորս տասնյակ ՀԿ-ներ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկըՀայաստանի ավելի քան չորս տասնյակ ՀԿ-ներ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկը
Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը             Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը           
Հայաստանի ԱԳՄԱ նախարարությունում քննարկել են ՄԱԿ ՊՀԾ-ի 2026-2030թթ. ռազմավարական ծրագիրը Հայաստանի համարՀայաստանի ԱԳՄԱ նախարարությունում քննարկել են ՄԱԿ ՊՀԾ-ի 2026-2030թթ. ռազմավարական ծրագիրը Հայաստանի համար
Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավովՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարն ընտրվել է COP17-ի նախագահ՝ երկու տարի ժամկետովՀայաստանի շրջակա միջավայրի նախարարն ընտրվել է COP17-ի նախագահ՝ երկու տարի ժամկետով
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ աշխատանքներըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ աշխատանքները
Կանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ումԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում
Տիգրան Աբրահամյան. Տիգրան Աբրահամյան. "Ուժեղ Հայաստան" խմբակցությունը շրջանառության մեջ է դրել երկրում դեղերի արժեքի նվազեցմանը նպատակաուղղված օրինագիծ
Հայաստանի նախագահը կադրային նշանակումներ է կատարել Պաշտպանության նախարարությունումՀայաստանի նախագահը կադրային նշանակումներ է կատարել Պաշտպանության նախարարությունում
Տավուշում հարգանքի տուրք են մատուցել ազգային հերոսներ Թաթուլ Ղազարյանի և Արմեն Օհանյանի հիշատակինՏավուշում հարգանքի տուրք են մատուցել ազգային հերոսներ Թաթուլ Ղազարյանի և Արմեն Օհանյանի հիշատակին
"Պահպանեք Ամուլսարը". Երևանում COP17-ի ժամանակ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա է անցկացվել
Հայաստանը և ՄԱԿ-ի ՊՀԾ ներկայացուցիչը  պայմանավորվել են համատեղ վարժանքներ անցկացնել և զարգացնել կարողություններըՀայաստանը և ՄԱԿ-ի ՊՀԾ ներկայացուցիչը պայմանավորվել են համատեղ վարժանքներ անցկացնել և զարգացնել կարողությունները
Ֆրանսիայում բողոքի ցույցերի փորձագետ. Քաղաքակրթությունները մարում են, երբ հասարակությունը կորցնում է ապագայի տեսլականըՖրանսիայում բողոքի ցույցերի փորձագետ. Քաղաքակրթությունները մարում են, երբ հասարակությունը կորցնում է ապագայի տեսլականը
Պետական արարողակարգի ծառայությունը նոր պետ կունենաՊետական արարողակարգի ծառայությունը նոր պետ կունենա
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարը լեհ սենատորի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներըՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարը լեհ սենատորի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Թուրքագետ․ Ադրբեջանն ամենազոր չէ․ նրա խոցելիությունները պետք է դառնան Հայաստանի անվտանգության ռազմավարության մասԹուրքագետ․ Ադրբեջանն ամենազոր չէ․ նրա խոցելիությունները պետք է դառնան Հայաստանի անվտանգության ռազմավարության մաս
Վարչապետ. Հայաստանը կես ճանապարհին է Կունմին-Մոնրեալ գլոբալ կենսաբազմազանության շրջանակի նպատակներին հասնելու ճանապարհինՎարչապետ. Հայաստանը կես ճանապարհին է Կունմին-Մոնրեալ գլոբալ կենսաբազմազանության շրջանակի նպատակներին հասնելու ճանապարհին
ԱԱԾ կալանավայրից Գագիկ Ծառուկյանը կոչ արեց ազատ արձակել Բաքվում գերի պահվող հայերինԱԱԾ կալանավայրից Գագիկ Ծառուկյանը կոչ արեց ազատ արձակել Բաքվում գերի պահվող հայերին
Հայաստանը արտահանձնեց Գերմանիային մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող տղամարդունՀայաստանը արտահանձնեց Գերմանիային մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող տղամարդուն
Լևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված հուշատախտակ է բացվել Երևանի Մոսկովյան փողոցի 31 հասցեումԼևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված հուշատախտակ է բացվել Երևանի Մոսկովյան փողոցի 31 հասցեում
Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը այցելեց Երևանյան լիճՊեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը այցելեց Երևանյան լիճ
Հայր Ասողիկը քննադատեց Հայաստանի իշխանություններին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ փոխգործակցություններում Հայ եկեղեցու շահերը անտեսելու համարՀայր Ասողիկը քննադատեց Հայաստանի իշխանություններին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ փոխգործակցություններում Հայ եկեղեցու շահերը անտեսելու համար
Հայաստանը կողմ է արտահայտվել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի վաղաժամկետ ուժի մեջ մտնելունՀայաստանը կողմ է արտահայտվել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի վաղաժամկետ ուժի մեջ մտնելուն
«Ուժեղ Հայաստան». Սամվել Կարապետյանն իր հաշվին կվերանորոգի Գյումրիի Քըրք Քըրքորյան փողոցը«Ուժեղ Հայաստան». Սամվել Կարապետյանն իր հաշվին կվերանորոգի Գյումրիի Քըրք Քըրքորյան փողոցը
Գագիկ Բաղունցը կոչ արեց COP17 մասնակիցներին հաշվի առնել Արցախից տեղահանված հայերի ավանդական գիտելիքներն ու փորձը՝ որպես տարածաշրջանի բնիկ բնակչությունԳագիկ Բաղունցը կոչ արեց COP17 մասնակիցներին հաշվի առնել Արցախից տեղահանված հայերի ավանդական գիտելիքներն ու փորձը՝ որպես տարածաշրջանի բնիկ բնակչություն
Հայաստանի և Ավստրալիայի օմբուդսմենները քննարկեցին երկու երկրների ազգային մարդու իրավունքների ինստիտուտների գործունեությունըՀայաստանի և Ավստրալիայի օմբուդսմենները քննարկեցին երկու երկրների ազգային մարդու իրավունքների ինստիտուտների գործունեությունը
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը պաշտոնական ընթրիք է ունեցել դիվանագիտական, հասարակական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը պաշտոնական ընթրիք է ունեցել դիվանագիտական, հասարակական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ
Գեղամ Գրիգորյանի պատվին կազմակերպված գալա համերգի պատվավոր հյուրն էր Պլասիդո ԴոմինգոնԳեղամ Գրիգորյանի պատվին կազմակերպված գալա համերգի պատվավոր հյուրն էր Պլասիդո Դոմինգոն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է  Զվարթնոց տաճարՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է  Զվարթնոց տաճար
ՀՅԴ ուսանողական միությունը քննադատել է Հայաստանի իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունըՀՅԴ ուսանողական միությունը քննադատել է Հայաստանի իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը
Հայաստանը և Ղրղզստանը հանդես են եկել երկկողմ հարաբերությունների հետագա խորացման օգտինՀայաստանը և Ղրղզստանը հանդես են եկել երկկողմ հարաբերությունների հետագա խորացման օգտին
Երևանում կայացել են Նիկոլ Փաշինյանի և Սադիր Ժապարովի բանակցություններըԵրևանում կայացել են Նիկոլ Փաշինյանի և Սադիր Ժապարովի բանակցությունները
Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներԵրևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում հայտարարված վտանգված տեսակների պաշտպանության լայնածավալ գլոբալ նախաձեռնությանըԼեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում հայտարարված վտանգված տեսակների պաշտպանության լայնածավալ գլոբալ նախաձեռնությանը
Արմավիրի մարզում մեկնարկել են Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի եզրափակիչ խաղերըԱրմավիրի մարզում մեկնարկել են Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի եզրափակիչ խաղերը
Շնորհավոր տոնդ, հոգով ու բնավորությամբ քաղաք. Ռուսական տուն ԳյումրիումՇնորհավոր տոնդ, հոգով ու բնավորությամբ քաղաք. Ռուսական տուն Գյումրիում
Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցության խորացումըՀայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցության խորացումը
«Ուժեղ Հայաստանը» Գյումրիին շնորհավորել է Քաղաքի օրվա կապակցությամբ«Ուժեղ Հայաստանը» Գյումրիին շնորհավորել է Քաղաքի օրվա կապակցությամբ
ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդումըՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդումը
Փաստաբան․ Փաստաբան․ "Հայրենիք" կուսակցության գլխավոր քարտուղարի տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով
Կոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ապրում են մի փուլ, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր հավասարակշռության որոնումԿոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ապրում են մի փուլ, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր հավասարակշռության որոնում
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը Չինաստանի և Օմանի գործընկերների հետ քննարկել է COP17-ի օրակարգըՀայաստանի շրջակա միջավայրի նախարարը Չինաստանի և Օմանի գործընկերների հետ քննարկել է COP17-ի օրակարգը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ