Արմինֆո. Հարավային Կովկասի տարածաշրջանն օազիս դառնալու ներուժ ունի։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին՝ երկրի Հանրային հեռուստատեսության եթերում։
Նա գոհունակություն է հայտնել հարևան պետությունների ղեկավարների հետ հանդիպումների արդյունքներից։ "Իմ առաջին այցը եղել է Ադրբեջան, հետո՝ Հայաստան։ Այդ հանդիպումների ընթացքում վերահաստատվել է տարածաշրջանի պետությունների խաղաղության առաջնահերթությունը։ Հայաստանը նույնպես տեսել է այն ռեսուրսը, որն ունի Հարավային Կովկասը։ Նրանց համար նույնպես ակնհայտ էր, թե ինչ հնարավորություններ կան, որպեսզի Հարավային Կովկասում խաղաղությունը դառնա առաջնահերթություն։ Իհարկե, բոլոր խոշոր պետությունների շահերը կդրսեւորեն, բայց Հարավային Կովկասը տարածաշրջանային օազիս դառնալու ներուժ ունի", - ասել Է Վրաստանի նախագահը։
Նա կոչ է արել տարածաշրջանը դիտարկել ոչ թե որպես հակամարտությունների սուբյեկտ, ոչ թե որպես որեւէ խոշոր երկրի մանդատի կատարում, այլ՝ որպես վայր, որտեղ բոլորը շարժվում են դեպի հանդիպումներ, դեպի ներդրումներ եւ դեպի հարաբերությունների կարգավորում: "Այդ ռեսուրսն առկա է", - նշել է Միխայիլ Կավելաշվիլին։