


Արմինֆո.Հարավային Կովկասում Ռուսաստանը Թուրքիայի հետ "3+3" տարածաշրջանային խորհրդատվական հարթակի ձևաչափով փոխգործակցության փորձ ունի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բանակցությունների ամփոփիչ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա հիշեցրել է, որ ձևաչափում ընդգրկված են տարածաշրջանային երեք երկրներ՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, և նրանց երեք տարածաշրջանային մեծ հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։
"Այդ ձևաչափն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը։ Մենք կշարունակենք այն", - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Իր հերթին՝ Ֆիդանը նշել է, որ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում աջակցություն է հայտնվել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին: Ֆիդանը հավաստիացրել է, որ Ադրբեջանը շատ իմաստուն գիծ է վարում Հարավային Կովկասում։
"3+3" նախաձեռնությունը 2021 թվականին առաջադրվել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից և սատարվել է Ռուսաստանի նախագահի կողմից։ Այդ ժամանակից ի վեր "3+3" ձեւաչափով երեք հանդիպում է տեղի ունեցել, այդ թվում ՝ երկուսը նախարարական մակարդակով, վերջինը՝ անցյալ տարվա հոկտեմբերին Թուրքիայում: Վրաստանը չի մասնակցում հարթակի աշխատանքներին։



