Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին:
Ինչպես հաղորդել են Կրեմլում, ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Մինչդեռ, ինչպես հաղորդում է «Անադոլու»-ն, վկայակոչելով սեփական աղբյուրները, հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի դադարեցմանն ուղղված վերջին ջանքերը, ինչպես նաև մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցություններից հետո իրադարձությունների զարգացումը: Կողմերը նաև մտքեր են փոխանակել տնտեսության և էներգետիկայի բնագավառի հարցերի շուրջ:
Հաղորդվում է, որ Ֆիդանը Մոսկվայում հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու հետ, ով գլխավորում է ռուսական պատվիրակությունը ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ստամբուլյան խաղաղ բանակցություններում։