Արմինֆո. Ֆրանսիան նախատեսում է հյուպատոսական բաժին բացել Գորիսում։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոն՝ Երեւանում Հայաստանի իր պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
"Ֆրանսիան նախատեսում է հյուպատոսական բաժին բացել Գորիսում", - հաղորդել Է դիվանագետը: Այդ առնչությամբ նա կարևորել է երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցությունը և այդ համատեքստում 5-րդ համաժողովի անցկացումը, միջխորհրդարանական կապերը, Սփյուռքի հետ համագործակցությունը:
Նախարարը հիշեցրել է Հայաստանի ջրային տնտեսության զարգացման գործում ֆրանսիական ընկերությունների մասնակցության և այդ նպատակով Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից տրամադրված 100 մլն եվրո վարկի, ՀՀ քաղաքացիների համար կենսաչափական անձնագրերի պատրաստման գործում ֆրանսիական ընկերության մասնակցության, ընդհանուր առմամբ, Երևանի և Բրյուսելի հարաբերությունների զարգացմանը նպաստելու մասին:
Ֆրանսիացի նախարարը նաև հաղորդել է, որ Երևան այցի շրջանակում կմասնակցի ֆրանսիական նավատորմի ծովակալ Դարթիժ դյու Ֆուրնեի հիշատակին նվիրված միջոցառմանը, որի ջանքերով փրկվել են Մուսա լեռան 4000 պաշտպանները: "Մենք հավատարիմ ենք ցավին և ողբերգությանը։ Այդ պատճառով Ֆրանսիան մնում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների և Հայաստանի կողքին", - հայտարարել Է Բարրոն։