Արմինֆո. Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2026 թվականին կանցկացվի Հայաստանում։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդի ղեկավար Անտոնիո Կոշտան։
Միաժամանակ, վկայակոչելով Տիրանայում 6-րդ գագաթնաժողովի հաջող ելքը, նա հաղորդել է, որ այս տարվա աշնանը միջոցառումը կանցկացվի Կոպենհագենում:
"Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է կարեւորագույն համաժողով առաջնորդների մակարդակով համաեվրոպական քաղաքական երկխոսության համար", - նշել է նա իր միկրոբլոգում:
Նշենք, որ մեկ օր առաջ այն մասին, որ գագաթաժողովն անցկացվելու է Հայաստանում, հաղորդել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Եվրոպական քաղաքական համայնքը (European Political Community) միջկառավարական կազմակերպություն է, որն ստեղծվել է Եվրոպայի ապագայի վերաբերյալ քաղաքական և ռազմավարական քննարկումների համար՝ 2022 թվականի մայիսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մարկոնի առաջարկով։ Մակրոնի նախագծի նպատակն է հարթակ տրամադրել եվրոպական բոլոր երկրների քաղաքականությունը համակարգելու համար և նպաստել քաղաքական երկխոսությանն ու համագործակցությանը՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծման, եվրոպական մայրցամաքի անվտանգության, կայունության և բարգավաճման ամրապնդման համար, մասնավորապես՝ էներգետիկ ճգնաժամի առնչությամբ: Եվրոպական քաղաքական համայնքում ընդգրկվել են նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրներ, ինչպիսիք են Հայաստանը, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Վրաստանը, Իսլանդիան, Մոլդովան, Թուրքիան և Ադրբեջանը: