Արմինֆո.Իրանը պատրաստ է իր նպաստը բերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Այդ մասին Ագարակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
"Իրանը պաշտպանում է խաղաղության համաձայնագիրը, և մենք կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների և տարածաշրջանի շահերից։ Մենք պատրաստ ենք աջակցել այդ համաձայնագրի ստորագրմանը, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում երթուղիների ապաշրջափակմանը", - ասել է դիվանագետը, որի խոսքերը մեջբերում են հայկական լրատվամիջոցները։
Այս համատեքստում նա նշել է, որ Հայաստանի կառավարության "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը կարող է խաղաղություն բերել և նպաստել տարածաշրջանի բարգավաճմանը:
"Իրանը կողմ է տարածաշրջանում երթուղիների ապաշրջափակմանը, սակայն դրանք պետք է գտնվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո", - եզրափակել է նա: