Արմինֆո. Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական հարցերով գլխավոր քարտուղար և "Enterprise Greece"-ի խորհրդի նախագահ Դիմիտրիս Սկալկոսի հետ։
Հունաստանում Հայաստանի դեսպանության հաղորդագրության համաձայն, քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարները։ Դեսպանը նախանշել է այն ուղղությունները, որտեղ առկա է փոխգործակցությունը զարգացնելու ներուժ։ Այս համատեքստում կարևորվել է 2024 թ. դեկտեմբերին Երևանում անցկացրած Հայաստանի և Հունաստանի միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը։
Դեսպանը հաջողություն է մաղթել Դիմիտրիս Սկալկոսին Երևանյան երկխոսության երկրորդ միջազգային գիտաժողովին մասնակցության և այդ նպատակով Հայաստան կատարելիք առաջիկա այցի կապակցությամբ։
Երկրորդ "Երևանյան երկխոսությունը" նախատեսված է ս.թ. մայիսի 26-27-ին: