Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի հիմնադրման վերաբերյալ» շրջանակային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
Ըստ հիմնավորման՝ դաշինքին միանալը կհանդիսանա որպես լայն հնարավորություն մեր երկրի կենդանական աշխարհի հազվագյուտ և արժեքավոր ներկայացուցիչների պահպանման և թվաքանակի ավելացման հարցում: Դաշինքի հետ փոխգործակցությունը թույլ կտա փոխանակել լավագույն փորձը, համատեղ հետազոտությունները, մոնիտորինգը, խնդրի ավելի մանրամասն ուսումնասիրությունը և խոշոր կատվազգիների պաշտպանությանն ուղղված միջոցառումների կատարելագործումը: Դաշինքը կտրամադրի հարթակ խոշոր կատվազգիների պաշտպանության և պահպանման ոլորտում լավագույն փորձի, հետազոտությունների և զարգացման, իրազեկության բարձրացման և այլնի վերաբերյալ տեղեկատվության տարածման համար, ինչպես նաև հնարավորություն կընձեռի մաս կազմելու մասնագիտացված գլոբալ միավորման, որի հիմնական նպատակն է լինելու աշխարհի խոշոր կատվազգիների պաշտպանությունն և պահպանությունը: Դաշինքը հանդես կգա նաև որպես շահերի պաշտպան՝ բազմակողմ բնապահպանական համաձայնագրերի իրականացման գործում։