Արմինֆո.ԱՊՀ պետությունները միջպետական հետախուզման ժամանակ կօգտագործեն փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները։ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը մայիսի 20-ի նիստում դրական եզրակացություն է տվել Համագործակցության պետությունների միջպետական հետախուզման մասին համաձայնագրին կից ՀՀ կառավարության ներկայացրած արձանագրությանը:
Ներկայացնելով փաստաթուղթը՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նշել է, որ արձանագրությունը ստորագրվել է 2024 թվականի հոկտեմբերի 8-ին, իսկ համաձայնագիրը՝ 2010 թվականի դեկտեմբերի 10-ին։ Ներկայում, ինչպես ընդգծել է զեկուցողը, ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզման միջոցառումների անցկացման ժամանակ կիրառվում է թղթային փաստաթղթաշրջանառություն: Արձանագրության վավերացմամբ այդ գործընթացն ամբողջությամբ կվերափոխվի էլեկտրոնային ձևաչափի։